2009-04-20 14:47:03

Գուարաց թեմ`Ուխտանացություն Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի շիրիմին


Գուարաց թեմ`Ուխտանացություն Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի շիրիմին

Գուարաց թեմը ամէն տարի ապրիլի 17-ին մեծ հանդիսութեամբ կը նշէ Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի ուխտի օրը։
Այս տարի ևս թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանի առաջնորդութեամբ ուխտանացութիւն կատարուեցաւ դէպի Օձուն և Արդուի։ հարիւրաւոր ուխտաւորներ՝` առաջնորդութեամբ իրենց հոգևոր հայրեու, մասնակցեցան Օձունի Սբ. Աստուածածին եկեղեցւոյ մէջ մատուցուած Սուրբ Պատարագին։ Ուխտաւորներ կային նաև հանրապետութեան տարբեր մարզերէնց։ Պատարագիչն էր Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիւ տէր Վրթանէս քահանայ Բաղալեանը։ Յաւարտ Պատարագի՝` գիւղապետարանի կողմէնց ներկաներուն բաշխուեցաւ ուխտի մատաղ և այնուհետև ուխտաւորները մեկնեցան Արդուի, որտեղ ամփոփուած է Հովհան Օձնեցիի աճիւնը։ Սրբազան հօր հանդիսապետութեամբ և հոգևոր հայրերու մասնակցութեամբ Սուրբի շիրիմին մոմավառությամբ կատարվեց մաղթանքի արարողութիւն։
Հաւատացեալներուն ուղղուած իր խոսքին մէջ թեմի առաջնորդն ուխտաւորներուն յորդորեց Սուրբի բարեխօսութիւնը խնդրել եւ աղօթել նաև հայ ազգի ամբողջականութեան և հաւատքի անսասանութեան համար և մաղթեց Թող ձեր ուխտն ընդունելի լինի Տիրոջ առաջ, և ձեր երթն առ Աստուած՝` լուսաւոր ըլլայ։
Թեմակալ առաջնորդի հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ստանալով՝` ուխտաւորներն առավել ևս ոգեշնչուած և հգւոյ նորոգութիւն ապրած վերադարձան տուն։







All the contents on this site are copyrighted ©.